211652_close_icon
views-count1296 դիտում article-date 18:21 03-04-2015

«Exclusive Makarov» գրառմամբ ատրճանակ` փամփշտատուփով

Ապրիլի 2-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Էստոնական փողոցի թիվ 7 հասցեի դիմաց զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Exclusive Makarov» գրառմամբ ատրճանակ` փամփշտատուփով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր