1111 դիտում
16:29 03-04-2015
ԲՀԿ նախագահն ընդունել է գենդերային հարցերով ԵԱՀԿ փորձագետ Մեգ Մանին
Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ ավագանու կին անդամները, Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ կին ներկայացուցիչները հանդիպել են գենդերային հարցերով ԵԱՀԿ փորձագետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին պետնախարար, կանանց եւ իրավահավասարության հարցերով նախկին նախարար Մեգ Մանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերով բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի հետ£ Հանդիպմանը ներկա էր նաեւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Ողջունելով հյուրերին՝ տիկին Զոհրաբյանը նշել է, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կարեւորում է կանանց ակտիվ ներ•րավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում եւ այդ առումով կուսակցությունում բավականին մեծ է ակտիվ կանանց թիվը: ԲՀԿ նախագահը ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքում իրենք, ի շարս այլ հարցերի, կառաջարկեն նաեւ փոփոխություններ՝ գենդերային քվոտաների մեխանիզմի ճիշտ ու արդյունավետ ներդրման, ինչպես նաեւ պետության կողմից կուսակցությունների ֆինանսավորման ավելացման վերաբերյալ:
Կատերինա Րյաբիկոն նշել է, որ քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության եւ նրանց առաջխաղացման հնարավորությունների շրջանակում իրենք արդեն երկրորդ տարին է, ինչ ակտիվորեն համագործակցում են ԲՀ կուսակցության հետ: ԵԱՀԿ փորձագետը կարեւորել է կուսակցական կանանց համար հատուկ դասընթացների եւ տարբեր ծրագրերի կազմակերպումը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին պետնախարար Մեգ Մանը ներկայացրել է իր մոտեցումները գենդերային հավասարության եւ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության մոդելների վերաբերյալ: Վերջինս կարեւորել է կանանց դերը օրենսդրական աշխատանքում, կուսակցությունների քաղաքականության ձեւավորման եւ ներկուսակցական ժողովրդավարության հզորացման գործում: Կողմերը պայմանավորվել են Ընտրական օրենսգրքի մշակման փուլում փոխգործակցել՝ գենդերային խնդիրներին բալանսավորված լուծում տալու համար:
ԲՀԿ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
902 դիտում
21:16 29-11-2022
Տեղի է ունեցել գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի հերթական նիստը
919 դիտում
19:17 23-05-2016
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»