Պատժամիջոցներ կկիրառվեն նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ: Իսկ պատիժը, ըստ թերթի տեղեկությունների, լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով:
Թերթի աղբյուրների պնդմամբ, այս օրերին ԱԺ բոլոր խմբակցություններին Գ.Սահակյանի անունից զգուշացվել է՝ բացակայողները կամ բժշկի թուղթ, կամ գործուղումների մասին տեղեկանքներ պիտի ներկայացնեն, այլապես բացակայությունները կհամարվեն անհարգելի, և աշխատավարձից պահումներ կարվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։