211652_close_icon
views-count10445 դիտում article-date 18:10 31-03-2015

Հայ կարատեիստների նվաճումները` Եվրոպայի առաջնությունում. Ադրբեջանցի մարզիկները շնորհավորել են հայ մարզընկերոջը. ֆոտոշարք, տեսանյութ

Մարտի 27-29-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում տեղի է ունեցել «Ֆուդոկան կարատե-դո» ֆեդերացիայի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցել են 28 պետության ներկայացուցիչներ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց Հայաստանի «Ֆուդոկան կարատե-դո» ֆեդերացիայի մարզիչ, մրցաշարի մասնակից Արծրուն Օհանյանը: Հայաստանից նրա հետ միասին մասնակցել են Արման Պետրոսյանը եւ Հարություն Նիկողոսյանը, որոնք ընդհանուր առմամբ նվաճել են 2 արծաթ, 2 բրոնզ եւ 1 ոսկի մեդալներ: Առաջնությանը մասնակցել են նաեւ Թուրքիայի մարզիկները. «30-40 հոգով եկել էին, բայց ոչ մի տեղ չգրավեցին: Իսկ Ռուսաստանի դրոշի ներքո ադրբեջանցի մարզիկներ էին հանդես գալիս: Երբ առաջին տեղը գրավեցի, նրանք մոտեցան ինձ եւ շնորհավորեցին, ի տարբերություն թուրք մարզիկների»,-ասաց Արծրուն Օհանյանը, ով որոշիչ խաղում հաղթել է ռումինացուն: Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ հաղթողները աշխարհի լավագույն մարզիչների մոտ անվճար դասընթացներ կանցնեն: Իսկ առաջիկայում հայ մարզիկները Սոչիում կմասնակցեն աշխարհի առաջնությանը: «Մեր հաղթանակները նվիրում ենք ցեղասպանության 100-ամյա տարելիցին»,-ավելացրեց Ա. Օհանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր