«Գազպրոմ-մեդիայի» ժամանցային հեռուստաալիքների խումբը կղեկավարի Արթուր Ջանիբեկյանը
«Գազպրոմ-մեդիա» հոլդինգն իր ТНТ, Пятница, ТВ-3 և 2х2 ժամանցային 4 հեռուստաալիքները կմիավորի միասնական խմբում:
Միասնական նոր խումբը` տարեկան 20 մլրդ ռուբլի պոտենցիալ շրջանառությամբ, կղեկավարի Comedy Club Production-ի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը:
«Գազպրոմ-մեդիայի» ժամանցային հեռուստաալիքների մեկ խմբում միավորման մասին գործակալությանը հայտնել են 4 աղբյուր, այդ թվում` նաև «Գազպրոմ-մեդիայի» կառույցներից և հոլդինգի գործընկերներից: Հոլդինգի խոշորագույն НТВ հեռուստաալիքը դուրս է մնում այդ խմբից: Հայտնի է, որ նոր կառույցի աշխատանքային անվանումը կլինի «ТНТ խումբ»: