6576 դիտում
15:29 28-03-2015
Նոր մանրամասներ 9 օր առաջ հակառակորդին հետ շպրտելու ժամանակ վիրավորված զինծառայողների մասին
Մարտի 19-ին հակառակորդին հետ շպրտելու ժամանակ ձեռքի շրջանում վիրավորում ստացած Սարգիս Գաբրիելյանի վիճակը բավարար է, որովայնի շրջանում վիրավորում ստացած Էդգար Մարտիրոսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց նրա առողջական վիճակը եւս բավարար է գնահատվում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Գոռ Դարմանյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, բայց վիճակը դեռ ծայրահեղ ծանր է մնում:
Դրանից առաջ հայտնել էինք, որ մարտի 19-ին հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից Էդգար Մարտիրոսյանը եւ Սարգիս Գաբրիելյանը ԼՂՀ-ից տեղափոխվել են Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Երկրի պաշտպանության ժամանակ հակառակորդին հետ շպրտելու ժամանակ վիրավորված զինծառայողներից մեկն էլ 19-ամյա Ժիրայր Նալբանդյանն է, ով մինչեւ բանակ գնալը ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Նա վիրավորում էր ստացել ոտքի եւ որովայնի շրջանում:
Հայտնել էինք նաեւ, որ գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած մյուս զինծառայողը 20-ամյա Սամվել Հակոբյանն էր, ով եւս մարզիկ էր: Բայց, ցավոք, նա մարտի 26-ին նա մահացավ:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին լարված իրավիճակ էր եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին և հայկական կողմը զոհեր ունի: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել էին, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը