211652_close_icon
views-count3177 դիտում article-date 09:40 28-03-2015

Հարկային ստուգումներ են սկսվել հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսներում. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ հարկային մարմինները վերջին շրջանում ինտենսիվ ստուգումներ են սկսել խոշոր ընկերություններում: Մի շարք փորձագետների կարծիքով՝ պատճառը տնտեսական տեսանկյունից բյուջե ավելի շատ մուտքեր ապահովելն է: Սակայն մի այլ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում՝ հարկային ստուգումներ և ակտավորումներ են սկսել հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսներում: Այժմ ստուգվում է Գարեգին Նուշիկյանին պատկանող «Նուշիկյան ասոցիացիան»: «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը մեր թղթակցի հետ զրույցում փորձել է մասնագիտական տեսանկյունից վերլուծել այս երևույթը՝ մի կողմ թողնելով քաղաքական գնահատականները: Ըստ նրա՝ որքան սպառումը նվազում է, այնքան նվազում է հարկման բազան, հետևաբար՝ հարկերի հավաքագրումը խնդիր է դառնում: Հարկերի հավաքագրման համար հարկային վարչարարություն ուժեղացնելու դեպքերում դժգոհությունները շատանում են, գործարարների մի մասը թողնում է երկիրը, ինչի հետևանքով՝ նորից սպառումը նվազում է, նորից հարկերի հավաքագրումը խնդիր է դառնում: Փակ շղթա է ստացվում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ճնշումներ են գործադրվում: Դժգոհությունները շատանում են, հիասթափությունները և մեկնումները՝ նույնպես: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր