985 դիտում
16:02 27-03-2015
Կառավարությունում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:
Խորհրդակցությանը, մասնավորապես, արծարծվել են քաղաքաշինության բնագավառում գնագոյացման պետական ընթացիկ քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք բարձրացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Քննարկման ընթացքում Վերահսկիչ պալատի, քաղաքաշինության նախարարության և կառավարության աշխատակազմի կողմից ներկայացվել են առաջարկություններ գործող մի շարք նորմերի և չափորոշիչների, շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության, ինչպես նաև նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների վերանայման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծել պատկան մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ անցկացնելու, առաջարկություններն ամփոփելու և սեղմ ժամկետում վերջնական տեսքով վարչապետին ներկայացնելու համար:
Նմանատիպ նյութեր
2673 դիտում
18:38 12-04-2017
Կառավարությունում քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
1000 դիտում
18:26 13-05-2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր
3831 դիտում
18:33 05-12-2017
Կառավարությունում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
670 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
748 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան