211652_close_icon
views-count3543 դիտում article-date 17:43 27-03-2015

Վանաձորից ֆինասնավորում կստանա «E-Voca PROJECT» ծրագիրը

Երևանում օրերս տեխնոլոգիական ոլորտի 39 թիմեր և ընկերություններ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարներն ու նորարար լուծումները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար։ Միջոցառմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանից, Վանաձորի Տեխնոպարկից: Նորարարության զարգացման, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների 2-րդ փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 55 ընկերություններ և թիմեր, որոնցից 39-ը գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները ստանում են 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը` 85 տոկոս: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է: Վանաձորից ներկայացվել էր 9 ծրագիր: Մրցույթի ամփոփման արդյունքում պարզ դարձավ, որ այդ ծրագրերից ֆինասնավորում կստանա «E-Voca PROJECT» ծրագիրը, որի հեղինակը Գագիկ Քարհանյանն է: Ծրագիրը ներկայացնում է էլեկտրոնային բառարան: Ներկայումս հայտարարված է նաև մրցույթի 3-րդ փուլը, որին մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև ապրիլի 17-ը:

Նմանատիպ նյութեր