1048 դիտում
14:58 24-03-2015
Հատուկ ծառայություն իրականացնող անձն ապօրինի կրող ատրճանակով սպանության սպառնալիք է տվել
ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ֆինանսական պարտք ու պահանջի և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը հրելու միջոցով բացելով դուռը իր կամքին հակառակ մուտք է գործել բնակարան, ապտակել է իրեն, գոտկատեղից հանել ատրճանակը և պահելով իր ճակատին` սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք է տալուց հետո հեռացել է: Նույն օրը իր որդին բնակարանի մուտքի մոտից գտել է փամփուշտակալի նմանվող առարկա, որի մեջ եղել են 8 չկրակված փամփուշտներ:
ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ի հաղորդման հիման վրա սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, բռնությամբ գործադրմամբ զուգորդված բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
14:24 19-01-2015
Հատուկ ծառայություն իրականացնող անձը քաղաքացուն ծեծել ու սպանության սպառնալիքներ է տվել
1485 դիտում
16:20 08-04-2015
Բռնվել է խոշոր չափերի հասնող թմրամիջոցն ապօրինի իրացնող հատուկ ծառայություն իրականացնող անձը
4768 դիտում
16:46 23-02-2022
Մարտի 3-ից ստուգայց իրականացնող պաշտոնատար անձն իրավասու է տեղում կիրառել պատասխանատվության միջոց․ ԱԱՏՄ
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար