211652_close_icon
views-count1549 դիտում article-date 23:06 23-03-2015

Կոտայքի մարզպետարանում քննարկվել են կադաստրային գործընթացներին վերաբերող հարցեր. տեսանյութ

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի համայնքներում հողային հարաբերությունների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Սարգսյանն իրենց խոսքում կարևորել են համայնքներում հողաշինության և հողօգտագործման բնագավառի իրավահարաբերությունների գերակա ուղղությունները և նշել համայնքների ղեկավարների կողմից համապատասխան ոլորտում իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման կարևորությունները: Մարզպետարանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարն ու վերջինիս տեղակալները հանգամանորեն պատասխանել են մարզի համայնքների ղեկավարների կողմից բարձրացվող հարցերին, պարզաբանումներ ներկայացրել կադաստրային բնագավառի օրենսդրության, վերջինիս բարեփոխումների և համայնքներում առկա հողային հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդգծել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասությունների շրջանակներում նախատեսվող գործընթացների կազմակերպման ասպարեզում համայնքների ղեկավարներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու հանգամանքը և կարևորել նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Կոտայքի մարզպետի միջև ձեռք է բերվել կառույցների միջև հետագա արդյունավետ համագործակցություն ապահովելու պատրաստակամություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր