Վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են. քննչական կոմիտե
Բնակելի շենքում [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/21/46956/]վերելակի խցիկի ընկնելու հետևանքով[/url] երիտասարդ կնոջ մահվան պատճառները պարզելու համար տարվում է քննություն: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով՝ Հ. Շահբազյանը վերելակով իջնելիս է եղել 11-րդ հարկից, որի ժամանակ վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։
Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի