211652_close_icon
views-count2438 դիտում article-date 17:24 21-03-2015

Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում

Մարտի 20-ին Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 ավտոմեքենա. 55 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր է անցկացվել նաև Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերում: Հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել 19 ավտոմեքենաներ, որոնց վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր