Երվանդ Զախարյանն օգտվում է պետական պահպանության ծառայությունից. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն օգտվում է պետական պահպանության ծառայությունից, նրան պետականորեն տրամադրվում են թիկնապահներ: Մի խոսքով Երվանդ Զախարյանը պետության կողմից օրենքով պաշտպանված է: Ուսումնասիրելով ՀՀ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքը, տեսնում ենք, որ սևով սպիտակին գրված է՝ Պետական պահպանություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին. 2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին. 3) Հայաստանի Հանրապետության վարչապետին: Իսկ թե ինչ պատճառով պետք է պետականորեն ապահովագրված լինի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը՝ դժվար է ասել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։