1560 դիտում
16:09 20-03-2015
Մայրաքաղաքի 19 բարեգործական ճաշարաններում տաք սնունդ են ստանում շուրջ 2400 շահառուներ. լուսանկարներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Նոր Նորքում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, «Հայ օգնության ֆոնդի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններ, ծանոթացել ճաշացանկին, ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցել շահառուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները` իրականացվող ծրագրի վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանը մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ համագործակցության շնորհիվ շարունակում է մայրաքաղաքում գործող 19 բարեգործական ճաշարաններում կարիքավոր շուրջ 2400 անձանց սոցիալական աջակցության տրամադրումը՝ տաք սննդի տեսքով:
Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նշել է, որ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ միասին համագործակցությամբ երբեմն նաև համաֆինանսավորում և օժանդակություն է տրամադրվում գործընկեր կազմակերպություններին՝ բարեգործական ճաշարանների պատշաճ գործունեությունն ապահովելու նպատակով, քանի որ մայրաքաղաքում կան տարեցներ, որոնք կարիք ունեն սննդապահովման:
Տաք սննդից բացի փոխգործակցության շնորհիվ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի կողմից անվարձահատույց տրամադրված տարածքում ստեղծել է տարեցների բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ իրենց առօրյան են անցկացնում շուրջ 100 տարեցներ: Կենտրոնում տարեցների համար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, տրվում է բուժօգնություն, իսկ շուտով գործելու է նաև հետվիրահատական վերականգնողական կենտրոն:
Այցելության ընթացքում սոցիալական աշխատակիցների վերապատրաստման նպատակով «Աջակցություն ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրով կենտրոնում կազմակերպվել է սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթաց՝ Երևանի և որոշ մարզերի սոցիալական աշխատակիցների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1001 դիտում
00:47 14-02-2014
Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու
1078 դիտում
17:45 09-12-2024
Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտներն ունեն շահառուներ. Հովհաննես Իշխանյան. Aravot.am
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»