Ամազոնի անտառները ավելի քիչ են ջերմոցային գազ կլանում
Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ Ամազոնի արևադարձային անտառները կորցնում են ջերմոցային գազեր կլանելու հատկությունը:
Ամազոնի ջունգլիներում հետազոտողների միջազգային խմբի 30 տարվա ընթացքում ուսումնասիրվել է ավելի քան 200 ծառ:
Ըստ գիտնականների գնահատման՝ ծառերը ավելի քիչ ածխաթթու գազ են կլանել: Ընդհանուր հաշվով, եթե նախկինում ջունգլիների կողմից կլանվում էր 2 միլիարդ տոննա ածխաթթու գազ, ապա այժմ՝ 30%-ով ավելի քիչ: