211652_close_icon
views-count12815 դիտում article-date 20:55 17-03-2015

«ԱՍԱԼԱ»-ի հերթական գործողությունը տնտեսագիտական համալսարանում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 17-ին, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ «ԱՍԱԼԱ»-ի մարտիկներ Վազգեն Սիսիլյանը և Հակոբ Ջուլֆայանը: Այս հանդիսավոր միջոցառմամբ տրվեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը: Նախքան միջոցառման մեկնարկը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և Ուսանողական խորհրդի նախագահ ՍերգեյԽառատյանը հյուրերին ուղեկցեցին ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների անվան լսարան, որտեղ Սերգեյ Խառատյանը ներկայացրեց մի քանի ուշագրավ փաստեր՝ ուսանող-ազատամարտիկների, լսարանի ստեղծման և «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեության մասին: Մարտիկները իրենց ստորագրությունները թողեցին գաղտնի բանակի դրոշի վրա, որը նվիրեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդին: Այնուհետև ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում մեկնարկեց հանդիսավոր միջոցառումը: Նախ ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում էր «ԱՍԱԼԱ»-ի ստեղծման, գործունեության և առաքելության մասին, որի ավարտին բուռն ծափերի և ձեռքի մատների «հաղթանակ» խորհրդանիշի ուղեկցությամբ դահլիճ մտան գաղտնի բանակի անդամները: Միջոցառման սկզբում հյուրերին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Այնուհետև ողջույնի խոսք ասաց Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ով նշեց, որ ուսանողական խորհրդի կազմում ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ: Ս. Խառատյանը նաև խորհրդանշական հուշանվեր հանձնեց մարտիկներին: Միջոցառման ընթացքում նախ ելույթ ունեցավ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը: Վերջինս առավել հանգամանալից պատմեց «ԱՍԱԼԱ»-ի կազմավորման և գործունեության մասին ուշագրավ պատմություններ, ներկայացրեց պատմական փաստեր: Վազգեն Սիսիլյանը առանձնացրեց ու կարևորեց Հայկական հարցի միջազգայնացումը և պայքարի կոչ արեց երիտասարդներին. «Մեր առանձնահատկությունը հայ լինելու մեջ է: Հայ ենք, ուրեմն` պետք է պայքարենք»: Միջոցառման ավարտին ուսանողները հնարավորություն ստացան հյուրերին ուղղել իրենց հարցերը և ստանալ դրանց պատասխանները՝ անմիջապես «ԱՍԱԼԱ»-ի մարտիկներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր