211652_close_icon
views-count17335 դիտում article-date 11:42 17-03-2015

Զառ գյուղում կախված վիճակում հայտնաբերված Անդրանիկի մայրը մոտ 10 տարի առաջ լքել էր նրան, եղբայրը ծառայում է, իսկ ինքն ամիսներ անց պետք է մեկներ ծառայության

Զառ գյուղի տներից մեկում առաստաղից կախված վիճակում հայտնաբերված 18-ամյա Անդրանիկի մայրը մոտ 10 տարի է, ինչ լքել է ընտանիքը, որից հետո մահացածը եւ նրա եղբայրը անցել են հոր խնամքին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զառի գյուղապետ Մուրադ Բաբախանյանը: Ավելին` եղբայրը ծառայության մեջ է եղել եւ եղբոր մահվան մասին իմանալուց հետո նրան արձակուրդ են ուղարկել: Իսկ տղաների հայրը երկրորդ անգամ է ամուսնացել եւ դուստր ունեցել: «Սոցիալապես վատ ապրող ընտանիք էին: Անդրանիկը բանվորության մեջ աշխատում էր: Բաշարող տղա էր: Դեպքի օրն էլ ընկերներից հարցրել էր, թե որտեղ գործ կլինի, որ մինչեւ բանակ գնալը գնա, աշխատի ու երեկոյան իմանում ենք այդ լուրի մասին: Բոլորը զարմացած են, ոչ մի վարկած այս պահին չկա, թե ինչը կարող էր նրան դրդել այդ քայլին»,- ավելացրեց գյուղապետը:

Նմանատիպ նյութեր