slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Քուվեյթի գործարարներից ոմանք խոստացել են Հայաստանի ոռոգման համակարգերի կառուցման գործում խոշոր ներդրումներ կատարել. Ժողովուրդ
211652_close_icon

Քուվեյթի գործարարներից ոմանք խոստացել են Հայաստանի ոռոգման համակարգերի կառուցման գործում խոշոր ներդրումներ կատարել. Ժողովուրդ

views-count1771 դիտում article-date 09:13 14-03-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այն, որ ՀՀ Կառավարությունը ցանկանում է մեծ գումարներ հայթայթել, վաղուց հայտնի իրողություն է: Այս տարի վերահաս տնտեսական ճգնաժամից խուսափելու համար 800 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար է հարկավոր: Ընդ որում, ոչ թե վարկային գումարներ են անհրաժեշտ, այլ Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրումներ: Սակայն ներդրողներ, որպես այդպիսին, տեսադաշտում չեն երևում: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Քուվեյթ կատարած այցը հենց ներդրումներ ներգրավելու նպատակ է հետապնդում: Արաբական աշխարհի շեյխերը, որպես պոտենցիալ ներդրողներ, նույնիսկ եվրոպական երկրների համար են դարձել գրավիչ: Տեղեկություններ կան, որ Քուվեյթի գործարարներից ոմանք Աբրահամյանին խոստացել են Հայաստանի ենթակառուցվածքներում՝ ոռոգման համակարգերի կառուցման գործում, խոշոր ներդրումներ կատարել: Իսկ որքանով կկատարեն իրենց խոստումը, ցույց կտա ժամանակը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր