211652_close_icon

Պորոշենկոն դե ֆակտո ընդունել է, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է. Լ. Սլուցկի

views-count1670 դիտում article-date 15:54 10-03-2015
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու ցանկությունը վկայում է այն մասին, որ նա դե ֆակտո ընդունել է, որ թերակղզին Ռուսաստանի շրջանն է կազմում: Նշենք, որ ավելի վաղ Պորոշենկոն հեռուսատատեսություններից մեկի հարցազրույցում հայտնել էր, որ ցանկանում է ուկրաինական զինված ուժերի կողմից Ղրիմում թողած զինամթերքը հետ բերել և ամրացնել Ղրիմի հետ սահմանը: Սլուցկին իր Twitter-ի էջում գրել է . «Պորոշենկոն դե ֆակտո ընդունում է , որ Ղրիմը ռուսական շրջան է . սեփական տարածքների սահմանը չեն ամրապնդում, իսկ սպառազինության վերադարձման հարցն էլ բավականին վիճելի է»,-գրել է Սլուցկին:

Նմանատիպ նյութեր