1660 դիտում
16:11 09-03-2015
Ավագ քննիչը կաշառք է պահանջել՝ թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկին ավագ քննիչ Արմեն Մելքոնյանը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբ՝ ապաքրեականացված արարքի՝ թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբեր ամսին նրանից պահանջել է 200 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Տևական ժամանակ Արմեն Մելքոնյանը գտնվել է հետախուզման մեջ, հայտնաբերվելուց հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
15:24 18-02-2015
Հոգեբուժարանի աշխատակիցը պահանջել է 8000, իսկ ավագ քննիչը` 500 ԱՄՆ դոլար կաշառք. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
592 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1915 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է