1405 դիտում
11:14 07-03-2015
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պարզվում է՝ Հայաստանում գոյություն ունի «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն: Վերջինս հրապարակել է իր՝2014 թվականի գործունեության, կամ ավելի ճիշտ կլինի ասել, չգործելու փաստն արձանագրող տարեկան հաշվետվությունը: Ըստ փաստաթղթի՝ նշված կուսակցությունը 2014 թվականի հունվարի 1 -ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական մուտքեր և ելքեր չի ունեցել: Կուսակցությունը նախորդ տարվա ընթացքում շարժական և անշարժ գույք ևս չի ունեցել: Մի խոսքով՝ զրո շարժ և վերջ: Սակայն պարզվում է՝ «Մեր տունը Հայաստանն է»-ն, որը մինչ օրս ոչ մի անգամ ընտրությունների չի մասնակցել և ընդհանրապես իր գոյության մասին զգացնել չի տվել, բավականին հին կուսակցություն է, պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ այն ստեղծվել է հեռավոր՝ 2004 թվականին: Որպես հիմնադիրներ նշված են Վաչագան Չիբուխչյան, Կոստան Կոստանյան, Էդուարդ Բաշրաթյան, Նաիրա Երեմյան և Աշոտ Բաղդասարյան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5102 դիտում
16:36 27-05-2016
ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է 2015 թ-ի տարեկան ֆինանսական կայունության հաշվետվությունը
1157 դիտում
16:46 27-04-2015
Ներկայացվել է Վերահսկիչ պալատի 2014թ. տարեկան հաշվետվությունը
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»