Ինչո՞ւ է վերջին պահին հետաձգվել Իրինա Ալեգրովայի համերգը
Երեւանի մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 6-ին, իրարանցում էր, քանի որ Իրինա Ալեգրովային լսելու համար ժամանած հանդիսատեսին ներս չէին թողնում:
Հավաքվածներից մի քանիսը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ սկզբում հանգիստ սպասել են, բայց տեւական ժամանակ առանց պատճառաբանության ներս չեն թողել: Հետո ասել են, թե երգչուհին վատառողջ է եւ համերգը չեղյալ է հայատարարել:
Իսկ ավելի ուշ, Իրինա Ալեգրովայի անունից հայտարարել են, թե երգչուհին իսկապես իրեն լավ չի զգում եւ համերգը մեկ ամսով հետաձգվում է: Այն տեղի կունենա ապրիլի 6-ին 19:00-ին: