2068 դիտում
19:03 06-03-2015
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւս լքում է ԲՀԿ-ն
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լքում է նաեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-ին, չլինելով կուսակցական հոգեբանության եւ մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների եւ ծրագրերի հետ եւ օգնեցինք իրեն եւ կուսակցությանը իրականացնելու դրանք, որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը եւ Գյումրին:
Մենք բոլոր առիթներն օգտագործել ենք պարոն Ծառուկյանին մեր երախտագիտությունը եւ պատրաստակամությունը հայտնելու համար: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին մեր համաքաղաքացիների տված քվեն թերեւս լավագույն հատուցումն էր կուսակցությանն ու նրա առաջնորդին մեր քաղաքի նկատմամբ ցուցաբերած տեւական հոգածության դիմաց: Մենք Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած ենք եղել անմնացորդ հավատով, վստահությամբ եւ նվիրումով Համաժողովրդական շարժման բոլոր փուլերում` պատրաստ ամեն ինչի եւ մինչեւ վերջ գնալու, իր կողքին մնալու վճռականությամբ:
Հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակը ամենքիս համար լրջագույն մտորումների առիթ է: Գագիկ Ծառուկյանը, խուսափելով հնարավոր բախումներից եւ արյունահեղությունից, խաղաղության եւ կառուցողական գործողությունների կոչ արեց` դուրս գալով քաղաքական դաշտից: Ես ինքս էլ երբեւէ արյունահեղության կողմնակից չեմ եղել, որպես ասածիս հավաստում պետք է հիշեմ Գյումրու հունվարյան դեպքերը, երբ ամեն ինչ արեցի, որ գյումրեցու, հայ մարդու արյուն չթափվի:
Երեկ կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նաեւ ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետեւ հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն եւ հարգանք վայելող մի շարք անձանց, այդ թվում` հոգեւոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ: Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը:
Քննարկումներիս արդյունքում եմ հանգել որոշման. ես դուրս եմ գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական գործընկերներիս հետ:
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլորին անցած տարիների սերտ համագործակցության համար եւ շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նոր կարգավիճակում, որպես անկուսակցական պատգամավոր կշարունակեմ իմ գործունեությունը առավել մեծ ջանքով, եռանդով, դուխով ու թասիբով, կլինեմ գյումրեցիների կողքին: Իմ պատգամավորական աշխատանքում ինձ ուժ է տվել եւ կտա իմ կարգախոսը` իմ թիկունքին ժողովուրդն է: Աստված բոլորիս պահապան: Հարգանքով` Մարտուն Գրիգորյան:
Հիշեցենք, որ ՀՀԿ ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը: Արդեն կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչից հետո կուսակցությունը լքեցին նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան` Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, Գյումրի քաղաքապետ Սամվել Բալսայանյանը, ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ, Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
Նմանատիպ նյութեր
3426 դիտում
15:19 06-03-2015
Եւս մեկ քաղաքապետ լքում է ԲՀԿ-ն
2997 դիտում
16:38 09-03-2015
Գագիկ Ծառուկյանից հետո կուսակցական գյուղապետեր եւս լքում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը
5993 դիտում
18:32 17-02-2015
Եւս երկու գործարար պատգամավոր լքեցին ԲՀԿ-ն
Այս բաժնից
718 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
595 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
406 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը