1617 դիտում
10:56 05-03-2015
Տաքսու վարորդը փախել էր՝ տանելով ուղևորի 4 օծանելիքները
Մարտի 3-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1996 թ. ծնված Վանիկ Գ.-ն Երևանի Մաշտոցի պողոտայի անցումի մոտ իջել է «Շևրոլետ» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և մտել խանութ, սակայն երբ վերադարձել է՝ ավտոմեքենան, որի մեջ թողել էր տոպրակ` 4 օծանելիքով, չի հայտնաբերել:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1992 թ. ծնված Էդգար Ղ.-ն է, որը ժամը 20.00-ին, իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով օծանելիքները:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
12:53 19-03-2014
Տաքսու վարորդը ուղևորի 200.000-անոց հեռախոսը վաճառել էր 60.000-ով. տեսանյութ
879 դիտում
14:52 26-06-2014
Տաքսու վարորդը գողացել է ուղևորի ճամպրուկը
1654 դիտում
19:37 19-08-2015
Տաքսու վարորդը փորձել է քնած ուղևորի գրպանից գողություն կատարել
Այս բաժնից
1555 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ