1428 դիտում
15:39 04-03-2015
Շտաբային ուսումնավարժություն` ՏԿԱԻՆ-ում
Մարտի 4-ին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ «Հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական գործոնով պայմանավորված միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող կամ որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ գնահատված դեպքի տարածման կանխարգելման», «Հանրային առոջապահական լաբորատորիայում վթարի հետևանքով կենսաբանական վտանգավոր բնույթի արտահոսք» թեմաներով շտաբային ուսումնավարժություն: Այս նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծվել էր բազմաոլորտ վարժանքների նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՏԿԱՒՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի ղեկավարությամբ: Միջգերատեսչական աշխատանքային խումբը կազմված է հանրապետության գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից:
Ուսումնավարժության նպատակն է
• կատարելագործել ճառագայթային, մանրէաբանական մշտական հսկողության համակարգի (ՃՔՄՄՀՀ) հիմնարկների անձնակազմի հմտությունները,
• ստուգել հանրապետության տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման ընթացքում համագորածկցության հետագա բարելավման ուղիները ՏԿԱԻՆ փրկարար ծառայության և ՃՔՄՄՀՀ միջև,
• ապահովել միջազգային առողջապահական կանոնների պահանջների ներդրումը և այլն:
Բացման խոսքով հանդես եկավ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընտրված թեմաները շատ արդիական են` հաշվի առնելով վերջին տարիներին աշխարհի տարբեր պետություններում` այդ թվում Հայաստանում և հարևան երկրներում, արձանագրված տարբեր հարուցիչներով պայմանավորված հիվանդության դեպքերը:
«Միջազգային ահաբեկչության ակտիվացումը հաշվի առնելով` ցանկացած ժամանակ կարող են ի հայտ գալ միանգամայն անհայտ ծագման վարակներ, կամ հանրապետության տարածք հիվանդ կենդանիների անցկացման փորձեր լինեն: Միաժամանակ, կարող են լինել ներլաբորատոր վթարներ, որոնք իրենց հերթին պատահականության, մարդկային անփութության պատճառով կարող են դառնալ կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման պատճառ», - նշեց Վ. Գաբրիելյանը:
Ուսումնավարժության ընթացքում թեմային վերաբերող զեկույցներով և առաջարկություններով հանդես եկան բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնց ընթացքում աշխատանքային խումբը բուռն քննարկումներ անցկացրեց առաջարկվող մտահղացումների և միջոցառումների կազմակերպման ու իրագործման վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
19:49 28-04-2015
Շտաբային ուսումնավարժություն ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
2625 դիտում
21:40 19-09-2018
Միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացվել ԱԻՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
751 դիտում
20:34 22-04-2019
ՍԱՏՄ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը