1904 դիտում
11:37 28-02-2015
ՀԱԿ-ը հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի դեպքերի պատասխանատու. 168 Ժամ
«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, հանրահավաք է կազմակերպելու, որը, ինչպես ամեն տարի է հայտարարվում, լինելու է հուժկու ու վճռական: Բայց վաղվա հանրահավաքն անցնելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակում: ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր ԲՀԿ-ն, ինչպես իրենք են ասում, խաղից դուրս է, իսկ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ընթացքում հասցրել է նամակ գրել «մեծարգո Սերժ Սարգսյանին»:
ՀԱԿ-ն այսպիսով վաղվա հանրահավաքում հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու՝ նախագահին, ինչպես արվում էր ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության ողջ շրջանում, թե՞ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես արվում էր մինչև «քաղաքագիտական վերլուծությունը»: Անցած մի քանի տարիներին ՀԱԿ-ը բազմիցս ցույց է տվել, որ որևէ քաղաքական ու բարոյական արգելքի առջև կանգ չի առնում՝ Մարտի 1-ն ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործելու համար»:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
22928 դիտում
14:30 15-01-2014
Վրաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և Սաակաշվիլիից վրեժ լուծելու միջև. Բերձենիշվիլի
1339 դիտում
16:13 14-10-2023
Հայաստանը պետք է ընտրություն կատարի համագործակցության եւ տարածքային հավակնությունների միջեւ. Բայրամով
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»