Վայքի մշակույթի տանը հնչել են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները
Վայքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն և տաղանդաշատ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակին:
Միջոցառումը կազմակերպվել էր Վայքի հիմնական դպրոցի կողմից: Հնչեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ հանդիսատեսի հոգում արթնացնելով 70-ականների վառ ու լուսավոր հիշողություններ:
Միջոցառման ամփոփիչ խոսքում դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը կարևորեց դպրոցականների դաստիարակության գործում հայ երգի դերն ու նշանակությունը, միտքը հաստատելով Առնո Բաբաջանյանի անկեղծ խոստովանությամբ՝ «Ինչ էլ գրեցի, ստացվեց հայեցի»: