211652_close_icon
views-count25965 դիտում article-date 12:16 24-02-2015

Երևանում 19-ամյա վարորդը Toyota Land Cruiser Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Տիգրան Ավագյանն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 98 ԼՍ 888 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ Սուրեն Բաղեյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը քաղաքացիների, տաքսու և Toyota Land Cruiser Prado-ի վարորդի օգնությամբ շտապ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը Ford Transit մակնիշի 098 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենայից ապրանքն առաքելիս է եղել, երբ տեղի է ունեցել վրաերթը: Նա սեղմվել է Ford Transit-ին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Transit-ը վարել է 36-ամյա Վիգեն Մովսեսյանը: Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր