Սպանվել է Reuters գործակալության Պակիստանի գրասենյակի ղեկավարը
                        Reuters գործակալության Պակիստանում գտնվող գրասենյակի ղեկավար Մարիա Գոլովնինային Իսլամաբադում գտել են բնակարանի մեջ սպանված: Այս մասին հաղորդել է երկրի ոստիկանության լրատվական ծառայությունը:
BBC-ի փոխանցմամբ Գոլովնինայի մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ լրագրողի մահվան փաստով տարվում է հետաքննություն: 
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

