211652_close_icon
views-count2501 դիտում article-date 10:34 21-02-2015

Եթե ավտոմեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդների խղճին, ապա ինչ իմաստ ունի դրա անվան տակ գումար գանձել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է՝ ավտոմեքենաների տեխզննման կարգը 2011 թվականի մարտի 31-ից փոխվել է, և գործում է ներկա համակարգը: Ըստ այդմ, վարորդները տեխզննման կտրոնը ստանում են՝ բանկում վճարում կատարելով, իսկ տեխզննում անցնելու պահանջն այլևս պարտադիր չէ: Իհարկե, բանկում նրանց հատուկ կտրոն է տրվում, և ցանկության դեպքում վարորդները կարող են գնալ և իրենց ավտոմեքենան տեխզննման ենթարկել, սակայն, որպես կանոն, ոչ մի վարորդ լրացուցիչ ժամանակ չի ծախսում և ավտոմեքենան տեխզննման չի ենթարկում: Նման պայմաններում բնական հարց է ծագում՝ ինչու է պետությունը վարորդներից տեխզննման գումար գանձում: Եթե ավտոմեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդների խղճին, ապա ինչ իմաստ ունի դրա անվան տակ գումար գանձելը: Թերևս ավելի արդյունավետ կլինի, եթե այդ գումարը որպես հարկ ձևակերպվի՝ ճանապարհներից օգտվելու վճարի տեսքով: Վարորդներն էլ կիմանան, որ կարող են պետությունից պահանջել, որ ճանապարհները նորմալ վիճակում լինեն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր