211652_close_icon
views-count3067 դիտում article-date 10:52 20-02-2015

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 14-ամյա աղջիկը որոնվում է. տեսանյութ

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է: Արտաքին նկարագիրը` հասակը 165 սմ, նիհարավուն կազմվածքով, հյուսված, երկար սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շագանակագույն: Հագին եղել է ձմեռային սև բաճկոն, օձիքի հատվածը՝ շագանակագույն մորթիով, սև գլխարկ՝ ճակատի հատվածում կարմիր նշանով, սև սվիտեր, ջինսե սև տաբատ, երկարաճիտ սև կոշիկներ, կրում է կարճատեսի ակնոց: Քրիստինա Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր