Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը հնարվոր է լսվի ԱԺ՝ երկուշաբթի օրվա նիստում
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը հնարվոր է լսվի երկուշաբթի` Ազգային ժողովի նիստում:
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով, խոշոր բիզնեսը պետք է քաղաքականությունից հեռու լինի։ Միաժամանակ ավելացրեց, որ առաջիկայում տեղի կունենան իրադարձություններ, որոնք կապացուցեն, որ խոշոր բիզնեսը պետք է հեռու լինի քաղաքականությունից։
Նշենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը եւ այդպես էլ եղավ: Սակայն գործարար Սամվել Կարպետյանին, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ ՀՅԴ-ին հաջողվեց կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը եւ նրանց հաշտեցնել, ինչից հետո նախապես հայտարարված հանարհավաքն էլ չեղյալ համարվեց: