1710 դիտում
15:53 18-02-2015
Կստեղծվի Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծման գործում առկա հիմնախնդիրները։ Ինչպես հայտնի է, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
Ծրագրի առաջին փուլում իրականացվում է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը։ Օրերս կենտրոնի շինհրապարակ կատարած այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ շինարարության ինժեներական- մոնտաժային աշխատանքներում առկա խնդիրներին: Դրանց լուծման նպատակով հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ շահագրգիռ կառույցների հետ քննարկվեցին օրակարգային խնդիրները, մասնավորապես` ծրագրի ընդունման և հանձնման, տեխնիկական ու կազմակերպական հարցերը, դրանց լուծման ուղղությամբ քայլերը։
Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (նախկին) գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Գագիկ Միրիջանյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը մանրամասն քննարկեցին կենտրոնի հետագա կառուցման և սարքավորումներով հագեցման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Նախարարը կարևորեց առկա բոլոր խնդիրների` նախագծային-նախահաշվային, ֆինանսավորման, շինարարական աշխատանքներում առկա խնդիրների և թերությունների գույքագրումն ու դրա հիման վրա լուծման ճանապարհների հստակեցումը։
Արմեն Մուրադյանը հանձնարարեց ձևավորել նոր խորհուրդ` նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի նախագահությամբ և մինչև շաբաթվա վերջը հրավիրել խորհրդի նիստ` ներկայացնելով աշխատանքային պլան։ Առաջարկվեց խորհրդում ընդգրկել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչ այդ առողջապահության նախարարությանը կփոխանցվի կենտրոնի նախագծային-նախահաշվային ողջ փաթեթը։
«Մենք ժամանակի խնդիր ունենք։ 100 % բաժնետոմսերից բացի մեզ պետք է հստակ տեղեկատվություն տրվի նաև առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի հնարավորինս արագ դրանց լուծման քայլեր ձեռնարկվեն»,-ասաց նախարարը` հավելելով, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծումը խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների արդյունավետ ախտորոշումը և բուժումը միջազգային չափորոշիչներով իրականացնելու գործում։
Հիշեցնենք, որ կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքային հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն, ինչպես նաև ռադիոիզոտոպների արտադրություն:
Նմանատիպ նյութեր
3070 դիտում
14:20 06-09-2016
Վարչապետը ծանոթացել է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքներին
1952 դիտում
15:13 17-02-2017
ՀՀ առողջապահության նախարարը ճանաչողական այց է կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
Այս բաժնից
1300 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
862 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար