Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: