211652_close_icon
views-count1341 դիտում article-date 18:30 13-02-2015

Տավուշի մարզպետի հրամանով մի քանի քաղաքացիներ աշխատանքի են տեղավորվել

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ հերթական ընդունելության համար հերթագրվել էին 24 քաղաքացի` Իջևան քաղաքից, Գանձաքար, Աչաջուր, Այգեհովիտ և տարածաշրջանի այլ համայնքներից: Աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին էին դիմել 7 քաղաքացի, 17 քաղաքացի բուժման, սոցիալական որոշակի հարցերի լուծման համար խնդրում էին ֆինանսական աջակցություն: Մարզպետ Հովիկ Աբովյանը լսելով քաղաքացիներին, նրանց խնդրի լուծման հետ կապված տեղում հանձնարարականներ էր տալիս մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ իր միջնորդությամբ ուղղորդում էր նրանց այլ կազմակերպություն: Այդպիսով, լուծվեց քաղաքացիներ Լիա Ստեփանյանի, Գայանե Մանուչարյանի և Արման Բլբուլյանի աշխատանքի տեղավորման հարցը: Մյուսների հարցին ընթացք տրվեց, և օրենքով սահմանված ժամկետներում նրանց պատասխան կտրվի: Իսկ ֆինանսական աջակցություն խնդրող բոլոր քաղաքացիների պահանջը, մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ, կբավարարվի:

Նմանատիպ նյութեր