20958 դիտում
23:36 11-02-2015
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. ԱՄՆ դեսպանատան դիմաց Nissan-ը բախվել է Renault-ին. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են 22-ամյա Հենրիկ Բաղդասարյանի վարած Nissan Teana մակնիշի 34 AF 887 համարանիշի և 49-ամյա Անդրանիկ Քամալյանի վարած Renault մակնիշի 426 ՕT 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Renault-ն, որը պատկանում է «Անի» տաքսի ծառայությանը, գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Գարիկ Ավետիսյանն ու Հակոբ Մարգարյանը:
Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանում հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորրը Nissan -ի վարորդն է, ով բախվել է Renault-ի հետնամասին, ինչից հետո էլ Renault-ն գլխիվայր շրջվել է, սակայն Nissan -ի վարորդը քննիչին ասում էր, որ Renault-ի վարորդը իր մեքենայի առջև կտրել է և ստեղծել վթարային իրավիճակ:
Նախնական տվյալներով NISSAN TEANA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 450.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 47.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+