211652_close_icon
views-count2009 դիտում article-date 18:56 11-02-2015

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը այցելել է Կոտայքի մարզ. տեսանյութ

Կոտայքի մարզ է այցելել ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել են Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել հաստատության նոր կառուցված մասնաշենքի կահավորման եւ աշխատանքների մեկնարկային փուլի մանրամասներին, զրուցել պատասխանատուների հետ: Կոտայքի մարզպետն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը տեղում քննարկել են նաեւ Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը նորակառույց շենքում արդյունավետ կերպով կազմակերպելուն, ինչպես նաեւ Եղվարդ համայնքի ու տարածաշրջանի պատանիների մարզական դաստիարակությանը նպաստելուն վերաբերող հարցեր: Այցելության հաջորդ կանգառը եղել է Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղի պատասխանատուները ներկայացրել են մարզական հաստատության գործունեության հիմնական մոտեցումները: Բյուրեաղավանում քննարկվել են մարզադպրոցի աշխատանքների հետագա բարելավմանը վերաբերող հարցեր:Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանն ու Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը եղել են նաեւ Աբովյանի շախմատի մարզադպրոցում, ծանոթացել սաների շախմատային առօրյայի կազմակերպման ուղղություններին, զրուցել մարզադպրոցի ղեկավարության հետ` նախանշելով մարզաձեւի շարունակական զարգացմանն ու դասավանդման կատարելգործմանը միտված մի շարք ծրագրային մոտեցումներ: Աբովյան քաղաքում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը ծանոթացել է նաեւ Գ. Ծառուկյանի անվան սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի գործունեությանը: Չարենցավան քաղաքում Կոտայքի մարզպետն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը քննարկել են մանկապատանեկան մարզադպրոցի շենքի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր, այնուհետեւ այցելել են քաղաքային մարզադաշտ: Այցելության վերջին կանգառը եղել է մարզկենտրոն Հրազդանը: Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանը ծանոթացել են Հրազդանի քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատանքային առօրյային, այնուհետեւ այցելել Հրազդանի մականախաղի եւ շախմատի օլիմպիական մարզադպրոց: Մարզկենտրոնի սպորտային հաստատությունների ղեկավարների հետ եւս քննարկվել են ոլորտի զարգացման մի շարք ծրագրային գերակայություններ: Նախարարի այցելությունն ամփոփվել է Կոտայքի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության շրջանակներում: Կոտայքի մարզպետն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը մարզպետարանում հանդիպում են ունեցել մարզի սպորտի բնագավառի պատասխանատուների, ինչպես նաեւ մարզիչների ու մարզիկների հետ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սպորտի շարունակական զարգացմանը, մարզական առօրյայում նորովի աշխուժության ապահովմանը, ինչպես նաեւ սպորտային հիմնարկների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված հարցեր: Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը վերահաստատել է մարզաշխարհի ներկայացուցիչների կողքին լինելու իր պատրաստակամությունը եւ վստահեցրել, որ այսուհետ եւս նպաստելու է մարզի սպորտային ոլորտում դրական զարգացումների ապահովմանը: Հանդիպման ավարտին մի շարք անվանի մարզիկների ու մարզիչների շնորհվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր