1717 դիտում
20:50 10-02-2015
Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ ՀՀ մարզպետները:
Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին եւ հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ առկա խնդիրները: Քննարկվել են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը եւ միջոցառումները: Անդրադարձ է եղել նաեւ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի ընթացքին:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է մարզպետարանների արդյունավետ աշխատանքը եւ հանձնարարել ՀՀ մարզպետներին` բարձրացված խնդիրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
904 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին