211652_close_icon
views-count1491 դիտում article-date 17:29 10-02-2015

Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն` Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով

Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայոց Եկեղեցու թեմերում և կառույցներում սպասավորող քահանաների պարգևաբաշխման հանդիսավոր արարողություն: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք ստացան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Տ. Ադամ քահանա Մակարյանը և Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, Արագածոտնի թեմից Տ. Զորայր քահանա Կարապետյանը և Տ. Ղևոնդ քահանա Գափոյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Գնել քահանա Մարտիրոսյանը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունից Տ. Նորայր քահանա Գյանջումյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից Տ. Հակոբ քահանա Սարոյանը, Տ. Պողոս քահանա Տերտերյանը, Տ. Թադեոս քահանա Հայբարյանը, Տ. Տիրան քահանա Ավագյանը, Տ. Գառնիկ քահանա Լոռեցյանը, Տ. Սարգիս քահանա Չոփուրյանը, Տ. Մաղաքիա քահանա Օհանյանը, Տ. Գևորգ քահանա Վարդանյանը: Լանջախաչ կրելու իրավունք ստացան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Տ. Արսեն քահանա Միրզոյանը և Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ. Դավիթ քահանա Սահակյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը և Տ. Ներսես քահանա Խանանյանը: Հավարտ հայրապետական պարգևաբաշխումների, իր գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհավորելով Մայր Աթոռ ժամանած քահանա հայրերին Ղևոնդյանց տոնի առիթով և գոհաբանական աղոթք բարձրացնելով առ Աստված եկեղեցական անդաստանում հոգևորականաց ներդրած ջանքերն արդյունավորելու համար:

Նմանատիպ նյութեր