Դավիթ Բալայանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի ավագ որդին՝ Դավիթ Բալայանը, հերթական պաշտոնի բարձրացումն է ստացել, նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ փոխարինելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հորը: Մինչ այս Դավիթ Բալայանը զբաղեցնում էր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Կիմ Բալայանի ընտանիքի անդամների պաշտոնական առաջխաղացումը դեռ չի դադարում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։