Քննարկում` նվիրված Բուն Բարեկենդանի տոնին
                        Փետրվարի 10-ին՝ 18.30-ին, Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգույցը կազմակերպում են Արարատյան քննարկումների շրջանակներում` «Բուն բարեկենդանին ընդառաջ» խորագրով հանդիպումը: 
Այս տարի Բուն Բարեկենդանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է փետրվարի 15-ին: Այդ առթիվ ներկաները կծանոթանան Բարեկենդանի ժողովրդական սովորույթներին և տոնական ուտեստների բաղադրությանը:
Բանախոսը  Սոնիա Թաշչյանն է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

