Արագածոտնի մարզի Արագած և Ապարան քաղաքներում ձնաբուք է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Մ-3 միջպետական ավտոճանապարհի Շենավան-Ծիլքար հատվածը և Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Արագած և Ապարան քաղաքներում ձնաբուք է:
Ձյուն է տեղում Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: