211652_close_icon
views-count2676 դիտում article-date 14:32 09-02-2015

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-8-ն այցելել է ԼՂՀ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի ընթացքում ամփոփվել են մինչ օրս կյանքի կոչված ծրագրերն ու նախանշվել առաջիկա անելիքները: Արաբկիրի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ, զրուցել ծերերի հետ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հաստատությանը նվիրել հարմարավետ նստարաններ ու գեղեցիկ աղբամաններ: Հրայր Անտոնյանը տարեցներին է փոխանցել նաև սննդի և հագուստի փաթեթներ, որոնք արաբկիրցի աշակերտների ու ուսուցիչների նախաձեռնությունն էին: Հաջորդ հանդիպումը կայացել է Ստեփանակերտի մսուր-մանկապատեզում, ուր աշխատակազմի և երեխաների հետ հանդիպման ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մանկապարտեզին նվիրաբերել է համակարգիչ և երեխաներին անհրաժեշտ այլ իրեր, ինչպես նաև քաղցրավենիք:

Նմանատիպ նյութեր