ՀՀ-ում արձանագրվել է պարենային ապրանքների գնաճ
2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է պարենային ապրանքների 4.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել սուրճի, թեյի, կակաոյի՝ 5.9%, մրգի՝ 8.4%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 14.0% գնաճը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.6-14.0% գնաճ: