2074 դիտում
10:38 05-02-2015
Ինչո՞ւ է ԱՄՆ-ն կրճատում Հայաստանին տրվող օգնության ծավալը. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով կոչ է արվում կրճատել թե’ Հայաստանին, թե’ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը: Միևնույն ժամանակ պահպանվում է երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18 մլն 360.000 դոլար: Դա օգնության ռեկորդային ցածր ցուցանիշ է՝ սկսած Հայաստանի անկախության ձեռքբերումից: Սպիտակ տան առաջարկն ավելի քան 2 միլիոն դոլարով պակաս է՝ համեմատած 2014 ֆինանսական տարվա ցուցանիշի հետ, և կրկնակի պակաս է այն 40 միլիոն դոլար գումարից, որը պահանջում էին հայամետ կոնգրեսականներն ու ԱՄՆ Հայ դատի հանձնախումը ANCA-ն:
2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հաստատման դեպքում Հայաստանը Տնտեսական աջակցության հիմնադրամի կողմից կստանա 18 մլն 360.000 դոլար, Ադրբեջանը 7 մլն 978.000 դոլար, իսկ Վրաստանը 50 մլն 552.000 դոլար: Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք Օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը կազմելու է 1.7-ական միլիոն դոլար:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը թերթի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Օբամայի վարչակազմի այն ցանկության առնչությամբ, համաձայն որի՝ ռազմական օգնություն է նախատեսվում նաև Ադրբեջանի զինված ուժերին՝ չնայած Ադրբեջանի կողմից սահմանային ագրեսիայի հերթական ալիքին: Թեև, ըստ նրա, ԱՄՆ-ը փորձել է պահպանել հավասարակշռությունը հակամարտող երկրների միջև: Առաջիկա ամիսների ընթացքում ANCA-ն աշխատելու է մեծացնել աջակցության համար նախանշված գումարը: Արամ Համբարյանը հերքեց այն տեղեկությունները, թե Օբամայի վարչակազմը կրճատել է Հայաստանին ուղղված ֆինանսավորումը և վերացրել ԼՂ-ին տրվող ֆինանսավորումը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պատճառով: Նրա համոզմամբ՝ սա ընդհանուր միտում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
12948 դիտում
11:14 07-06-2018
ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են մեծացնել Հայաստանին տրվող ֆինանսավորումը, ռուս փորձագետները մտահոգ են. «168 ժամ»
3619 դիտում
16:19 26-01-2017
Դոնալդ Թրամփը կրճատում է ՄԱԿ-ին ու այլ երկրներին տրվող ֆինանսական միջոցները
3745 դիտում
16:13 22-09-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է սոցփաթեթի շահառուների կողմից տրվող հաճախակի տրվող հարցերը
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»