2851 դիտում
16:59 04-02-2015
«Սելֆի»-ի սիրահարի ինքնաթիռի կործանման պատճառը
ԱՄՆ Կոլորադո նահանգում 2014թ-ին թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի օդաչուն վտանգավոր «սելֆիներ»-ի սիրահար է եղել: Այժմ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը ներկայացրել է դեպքի քննության հաշվետվությունը:
Reuters գործակալությունը նշել է, որ օդաչուն սելֆիներ է արել նաև ցածր բարձրության վրա: Կործանված Cessna 150K ինքնաթիռում եղել են 2 մարդ՝ օդաչուն և 1 ուղևոր:
Հաշվետվության մեջ նշվում է, որ վթարի նախադրյալը եղել է այն, որ օդաչուն բջջային հեռախոս է օգտագործել ցածր բարձրության վրա մանևրելու ժամանակ, ինչն էլ շեղել է նրա ուշադրությունը: Օդաչուի խցիկում GoPro խցիկ է տեղադրված եղել, որն էլ տեսանկարահանել է այդ ամենը:
Ի դեպ՝ վերջին թռիչքի ժամանակ այդ տեսախցիկը անջատված է եղել, բայց հիշողության քարտի վրա պահպանվել էին նախորդ տեսնյութերն ու նկարները: Այդ տեսանյութերում պարզ երևացել է, թե ինչպես են օդաչուն և ուղևորները հաճախ «սելֆիներ» անում վտանգավոր բարձրության վրա, իսկ օդաչուն հաղորդագրություններ է ուղարկել ինքնաթիռը կառավարելիս:
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
16:05 29-12-2024
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման իրական պատճառը «կոծկելու» մեջ
17719 դիտում
12:53 04-05-2014
Երևան-Սոչի ինքնաթիռի կործանման վարկածները. Սուր անկյուն. Հատուկ դեպքեր
8617 դիտում
14:50 05-05-2014
Երևան-Սոչի ինքնաթիռի կործանման վարկածները. Սուր անկյուն. Հատուկ դեպքեր
Այս բաժնից
880 դիտում
22:00 04-01-2025
Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր
970 դիտում
19:46 04-01-2025
Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
940 դիտում
18:58 04-01-2025
Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային ավիաչվերթները