211652_close_icon
views-count902 դիտում article-date 22:33 03-02-2015

Եվրոպական ինվեստբանկը Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնություն կտրամադրի

Եվրոպական ինվեստբանկը 2015թ. պլանավորում է Ուկրաինային հատկացնել լրացուցիչ 1 մլն եվրո տարբեր նախագծերի իրականացման համար։ Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայում Եվրոպական ինվեստբանկի գրասենյակի ղեկավար Լիլյա Չերնյավսկային։ «Եվրամիությունը պլանավորում էր Եվրոպական ինվեստբանկի միջոցով օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այդ խնդիրը մենք լուծել ենք։ Սակայն այս տարի մեր պլանները պակաս հավակնոտ չեն։ Այս տարի նախագծերի իրականացման համար նախատեսված օգնությունը նույնպես կկազմի 1 մլրդ եվրո»,- հայտարարել է նա։ 2015թ. բանկը մտադիր է դիտարկել նախագծերը, որոնք վերաբերում են ԲՈՒՀ-երում էներգաարդյունավետության եւ էներգամատակարարմանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, Կանեւի ՀԷԿ-ի մոդերնիզացմանը եւ ուկրաինական հաստատությունների արտաքին տնտեսական գործունեությանը։

Նմանատիպ նյութեր