1319 դիտում
16:31 03-02-2015
Կլոր-սեղան քննարկում ՊՆ-ում՝ նվիրված զինծառայողների սոցիալական պաշտպանությանը
Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀՀ օրենսդրությամբ զինհաշմանդամների համար սահմանված սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման գործընթացի կատարելագործման ուղիները» թեմայով կլոր-սեղան քննարկում, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ և ՀՀ ՊՆ հետ համագործակցող ՀԿ-երի ներկայացուցիչներ:
Հանդես գալով բացման խոսքով և դիմելով հանդիպմանը մասնակցող զինհաշմանդամներին` պաշտպանության նախարարը կարևորել է զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող գործունեությունը և հավաստիացրել, որ հաշմված զինվորականների, ազատամարտիկների և առհասարակ բոլոր զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության և զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում և արվում է ամենայն հնարավորը նրանց աջակցելու, սոցիալական հոգսերը մեղմելու և հատկապես` բնակարանային ապահովման խնդիրները կարճ ժամկետներում լուծելու համար: Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նմանաբնույթ հանդիպումների և քննարկումների ընթացքում հնչող խելամիտ առաջարկների արդյունքում կձևավորվի համապատասխան մասնագիտական խումբ և ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության հետ համատեղ ջանքերով առավել բարձր հիմքերի վրա կդրվեն զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը:
Կլոր-սեղան քննարկման ընթացքում զինծառայողների սոցիալական պաշտպանության բարձրացմանն ուղղությամբ կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը: Հաջորդիվ ծավալված քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք առավել խնդրահարույց են և պահանջում են լուծման իրատեսական ուղիներ:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
19:30 20-02-2024
Տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում
1479 դիտում
20:04 15-05-2014
ՀՀ ՊՆ-ում կլոր սեղան-քննարկում` նվիրված տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին
Այս բաժնից
682 դիտում
21:41 24-11-2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն