211652_close_icon
views-count24465 դիտում article-date 13:10 03-02-2015

Սահմանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ գեներալ Մանվել Գրիգորյանը 150 հոգանոց պատվիրակությամբ այսօր մեկնել է ԼՂՀ դիրքեր

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանը մոտ 150 հոգանոց ԵԿՄ-ական պատվիրակության հետ այսօր` փետրվարի 3-ին, 3 օրով մեկնել է ԼՂՀ եւ այցելելու է դիրքեր ու զորամասեր: Նրանք 4 խմբի են բաժանվելու եւ այցելելու են բոլոր զորամասերն ու դիրքերը: Մեր տեղեկություններով՝ այցի նպատակը սահմանում տիրող իրավիճակին ծանոթանալն է: Գեներալը սահմանում իր ներկայությամբ ցանկանում է ոգեշնչել հայ զինվորին եւ եւս մեկ անգամ հավատացնել, որ ինքը պետք եղած դեպքում լինելու է նրանց հետ, նրանց կողքին եւ, որ ինքը շարքային զինվորի համար ոչ միայն կռվի ակունքներում կագնած եւ հաղթանակած գեներալ, զորավար է, այլ նաեւ ծնող, ով ծնողներից ոչ պակաս է անհանգստանում հայ զինվորի համար:

Նմանատիպ նյութեր